Թրամփի արձագանքն ԱՄՆ Պորտլենդ քաղաքում բողոքի ցույցերի նոր փուլին
Հոկտեմբեր 13, 2020 04:56 Asia/Tehran
Միացյալ Նահանգների նախագահը, ի պատասխան բողոքի ցույցերի, վիրավորել է Օրեգոն նահանգի Պորտլենդի պաշտոնյաներին:
Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Թվիթերում արած գրառման մեջ պատասխանելով Պորտլենդում կիրակի երեկոյան տեղի ունեցած բողոքի ցույցերին, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) կոչ է արել ձերբակալել ցուցարարներին:
Թվիթում Թրամփը Պորտլենդի պաշտոնյաներին անվանել է հիմար:
ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում կիրակի օրը կրկին տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնց ընթացքում, ցուցարարները տապալել են Աբրահամ Լինքոլնի և Թեոդոր Ռուզվելտի արձանները:
Պիտակ