Թրամփն ու Բայդենը միմյանց մեղադրել են թուլամտության ու անխոհեմության մեջ
Ամերիկացի սենատորի անունը չհիշելու պատճառով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեմորատական թեկանծու Ջո Բայդենին մեղադրել թուլամտության մեջ և իր թվիթերյան միկրոբլոգում գրել. «Բայդենի թուլամտությունը վնասակար է ԱՄՆ-ի համար»:
Նախքան Օհայո նահանգ այցելելը, Բայդենը չի կարողացել հիշել հանրապետական սենատոր Միթ Ռոմնիի անունը:
Փետրվար ամսին ևս Հարավային Կարոլինա նահանգում Բայդենը «նախագահական ընտրությունների ընտրապայքար» ասելու փոխարեն, ասել էր «մրցակցություն սենատի ընտրությունների համար»:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածուն ԱՄՆ-ի ներկայի նախագահին համարել է այս երկրի նախագահության պաշտոնի համար ամենավատ տարբերակը:
Ջո Բայդենը կարևոր է համարել այս երկրի տնտեսական հեռանկարը և խոստովանել է, որ ԱՄՆ-ի գունամորթներն ու կանայք հիասթափվել են ԱՄՆ նախագահից ու Սպիտակ Տան պաշտոնատարներից:
Անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանն ու մահվան ելքով դեպքերի ավելացմանը, Բայդենն ասել է.«Թրամփը պատասխանատու է ավելի քան 200 հազար ամերիկացիների մահվան համար»: