Ամերիկյան միակողմանիությունը սպառնալիք է աշխարհի համար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունն իրական սպառնալիք է աշխարհում մարդու իրավունքների համար և քննադատել է միջազգային հանրության լռությունն այս կապակցությամբ:
«Միակողմանիությունը իրական համաշխարհային սպառնալիք է ուղղված մարդու իրավունքներին», - ասեկ է Մոհամմադ Զարեանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեի նիստում, որը վարում էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը: Նա հավելել է. «Իրանի ժողովրդին պարտադրված միակողմանի պատժամիջոցները շարունակվել են նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում»:
Զարեանի խոսքերով. «ԱՄՆ-ի կառավարությունը թիրախավորել է Իրանի քաղաքացիներին, հատկապես առավել խոցելի խավին, ներառյալ կանանց, երեխաներին, ծերերին և բժշկական օգնության կարիք ունեցող անձինք, և դա ոչ այլ ինչ է, քան տնտեսական ահաբեկչություն:
2018-ին ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ կիրառեց տնտեսական ամենադաժան պատժամիջոցները, որոնք չչեղարկվեցին անգամ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում:
Վերջերս ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց իրանական 18 բանեկրի նկատմամբ, խոչընդոտելով կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղորայքի ներմուծմանը: Այդ պատժամիջոցները ոտնահարում են իրանցիների իրավունքները և համարվում են տնտեսական ահաբեկչություն:
Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայի Համանեն, միակողմանի պատժամիջոցները համարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն և նշել. «ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներիի նկատմամբ Եվրոպայի պասիվ մոտեցումը դատապարտելի է: Իրանի ժողովրդի դեմ ուղղված ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների նկատմամբ համաշխարհային հանրության, հատկապես Եվրոպայի դիրքորոշումը սպառնում է հավաքական շահերին»:
Որևէ ազգի նպատմամբ հարկադրանք կիրառելով վերջինիս կյանքի իրավունքից զրկելը, մարդու իրավունքների հիմնական սկզբունքների խախտում է, իսկ մարդու իրավունքների մեխանիզմների անտեսումը միջազգային ստանդարտների խախտում:
Միջազգային սկզբունքները հարգելը և դրանց նկատմամբ հավատարմությունն էականորեն ազդում են համաշխարհային խաղաղության և անվտանգության հաստատման վրա, և այդ պայմաններում ակնկալվում է, որ միջազգային հանրությունը պասիվ դիրքորոշում չորդեգրի ԱՄՆ-ի միակողմանի քայլերի նկատմամբ:
Այս կապակցությամբ, Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհսեն Բահարվանդը կարծում է, որ աշխարհի երկրները պետք է միավորվեն՝ մերժելու միակողմանիությունը:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, միջազգային շրջանակներում մշտապես ներկայացրել է ԱՄՆ-ի կառավարության գործողությունները, որպեսզի պաշտպանի իր ժողովրդի իրավունքները: Թեհրանը գնահատել է իրանցիների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառած վնասը և ներկայացրել միջազգային դատարան:
Բացի այդ, ԻԻՀ Մարդու իրավունքների շտաբը հավաքել է 45 ամերիկացի ֆիզիկական և իրավաբանական անձանց անուններ, որոնք ներգրավված են Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների սահմանման մեջ: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեի խոսքով ՝ ԱՄՆ կառավարությունը միանշանակ պատասխանատու է Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վնասների փոխհատուցման համար: