ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկել է մոտ 13 միլիոն մարդ
Վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ի վաղաժամ նախագահական ընտրություններում մինչ այժմ քվեարկել է գրեթե 13 միլիոն ամերիկացի:
CNN- ի հաղորդման համաձայն, ընդհանուր առմամբ 42 նահանգներից ստացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչ այժմ վաղաժամ նախագահական ընտրություններում քվեարկել է 12 միլիոն 815 հազար 842 մարդ:
ԱՄՆ նախագահական ընտրություններից երեք շաբաթ առաջ, այս թվով քվեարկությունը աննախադեպ է այդ երկրի պատմության մեջ:
Հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստացած է փոքր քաղաքներում ձայներ կորցնելու հավանականության կապակցությամբ:
Չորեքշաբթի օրը Թրամփը Միացյալ Նահանգների փոքր քաղաքների բնակիչներին կոչ է արել քվեարկել իր օգտին:
Վերջին ամիսներին ԱՄՆ-ում անցկացված սոցհարցումների մեծ մասի արդյունքները ցույց են տալիս, որ 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններում, դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն առաջատար է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian