ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով
https://parstoday.ir/hy/news/world-i126971-ՄԱԿ_ի_Գլխավոր_քարտուղարը_մտահոգված_է_Լեռնային_Ղարաբաղում_տիրող_իրավիճակով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 06:59 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը  մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

«Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է լուրջ մտահոգվել կողմերի գործողությունների շարունակմամբ և քաղաքացիական բնակչության վրա այդ գործողությունների հետևանքների համար»,- ասել է նա և հավելել. «Մենք ծայրաստիճան մտահոգված ենք քաղաքացիական բնակչության տառապանքներով: Պետք է կրկին վճառականորեն դատապարտել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են քաղաքացիական բնակչություն կամ ենթակառուցվածքների դեմ»:

Ըստ Ստեֆան Դյուժարիկի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է անձամբ մասնակցել այդ խնդիրների քննարկմանը և կապեր է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ:

«Երկու կողմերին էլ ուղղված նրա կոչը միանգամայն պարզ է՝ չափազանց կարևոր է, որ նրանք լիովին կատարեն հրադադարի մասին համաձայնագիրը, որը նրանք համաձայնեցրել են որպես գերակա միջոց մարդասիրական նկատառումներից ելնելով»,- ասել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:

Նա նաև շեշտել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է տրամադրել մարդասիրական օգնություն, եթե նման դիմում ստանա և պատրաստ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

scannews.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio