ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
«Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է լուրջ մտահոգվել կողմերի գործողությունների շարունակմամբ և քաղաքացիական բնակչության վրա այդ գործողությունների հետևանքների համար»,- ասել է նա և հավելել. «Մենք ծայրաստիճան մտահոգված ենք քաղաքացիական բնակչության տառապանքներով: Պետք է կրկին վճառականորեն դատապարտել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են քաղաքացիական բնակչություն կամ ենթակառուցվածքների դեմ»:
Ըստ Ստեֆան Դյուժարիկի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է անձամբ մասնակցել այդ խնդիրների քննարկմանը և կապեր է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ:
«Երկու կողմերին էլ ուղղված նրա կոչը միանգամայն պարզ է՝ չափազանց կարևոր է, որ նրանք լիովին կատարեն հրադադարի մասին համաձայնագիրը, որը նրանք համաձայնեցրել են որպես գերակա միջոց մարդասիրական նկատառումներից ելնելով»,- ասել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:
Նա նաև շեշտել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է տրամադրել մարդասիրական օգնություն, եթե նման դիմում ստանա և պատրաստ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
scannews.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio