Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհվել է 633 հայ զինծառայող
Հոկտեմբեր 17, 2020 08:12 Asia/Tehran
Հայաստանի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհվել է 633 հայ զինծառայող:
Ուրբաթ հայկական բանակի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական բանակի հետ հակամարտության սկզբից մինչ օրս հայկական ուժերը կորցրել են 633 զինծառայողի:
1990-ականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գրանցվեց մոտ 30 000 զոհ:
Հայկական բանակը նաև հայտարարել է, որ հրթիռով խոցել է Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում ռազմական բախումները վերսկսվեցին սեպտեմբերի 27-ին, երկու կողմերին պատճառելով մարդկային ու նյութական մեծ վնասներ:
Պիտակ