Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհվել է 633 հայ զինծառայող
https://parstoday.ir/hy/news/world-i126977-Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_ընթացքում_զոհվել_է_633_հայ_զինծառայող
Հայաստանի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհվել է 633 հայ զինծառայող:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 08:12 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհվել է 633 հայ զինծառայող

Հայաստանի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհվել է 633 հայ զինծառայող:

Ուրբաթ հայկական բանակի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական բանակի հետ հակամարտության սկզբից մինչ օրս հայկական ուժերը կորցրել են  633 զինծառայողի:

1990-ականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գրանցվեց մոտ 30 000 զոհ:

Հայկական բանակը նաև հայտարարել է, որ հրթիռով խոցել է  Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռը:

Լեռնային Ղարաբաղի  հակամարտության տարածքում ռազմական բախումները վերսկսվեցին սեպտեմբերի 27-ին, երկու կողմերին պատճառելով մարդկային ու նյութական մեծ վնասներ: