Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտությունը վերսկսվել է
Ադրբեջանական և հայկականբանակները վերսկսել են հարձակումները միմյանց դիրքերի վրա, չնայած հրադադարի մասին համաձայնագրին:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ առավոտյան ԱՀ զորքերը հրետանով և հրթիռներով թիրախավորել են Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: ՀՀ պաշտպանության նախարարությունը շեշտեց, որ այդ հարձակումների շարունակումը կանխելու համար հայկական բանակը պատասխան գործողությունների է դիմել:
Ադրբեջանը հայտարարել է, որ հայկական ուժերը թիրախավորել են Գյանջա քաղաքը, ինչի հետևանքով զոհվել են մի քանի քաղաքացիներ:
ԼՂ հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև ռազմական հակամարտությունը սկսվել է սեպտեմբերի 27-ին Լեռնային արաբաղի վիճելի շրջանում, և չնայած հրադադարի պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ընթացքում, երկու կողմերը բազմիցս խախտել են այդ համաձայնագիրը: