Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտությունը վերսկսվել է
https://parstoday.ir/hy/news/world-i126978-Լեռնային_Ղարաբաղի_տարածաշրջանում_հակամարտությունը_վերսկսվել_է
Ադրբեջանական և հայկականբանակները վերսկսել են հարձակումները միմյանց դիրքերի վրա, չնայած հրադադարի մասին համաձայնագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 08:19 Asia/Tehran
  •  Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտությունը վերսկսվել է

Ադրբեջանական և հայկականբանակները վերսկսել են հարձակումները միմյանց դիրքերի վրա, չնայած հրադադարի մասին համաձայնագրին:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ առավոտյան ԱՀ զորքերը հրետանով և հրթիռներով թիրախավորել են Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ  և Շուշի քաղաքները: ՀՀ պաշտպանության նախարարությունը շեշտեց, որ այդ հարձակումների շարունակումը կանխելու համար հայկական բանակը պատասխան գործողությունների է դիմել: 

Ադրբեջանը հայտարարել է, որ հայկական ուժերը թիրախավորել են Գյանջա քաղաքը, ինչի  հետևանքով զոհվել են մի քանի քաղաքացիներ:

ԼՂ հակամարտության կողմերը միմյանց մեղադրում են   հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև ռազմական հակամարտությունը սկսվել է սեպտեմբերի 27-ին Լեռնային արաբաղի վիճելի շրջանում, և չնայած հրադադարի պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների ընթացքում, երկու կողմերը բազմիցս խախտել են այդ համաձայնագիրը: