Բաքու. «Ռուսաստանը զենք է ուղարկում Հայաստան»
https://parstoday.ir/hy/news/world-i126985-Բաքու._Ռուսաստանը_զենք_է_ուղարկում_Հայաստան
Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Ռուսաստանը զենք է ուղարկում Հայաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 12:48 Asia/Tehran
  • Բաքու. «Ռուսաստանը զենք է ուղարկում Հայաստան»

Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Ռուսաստանը զենք է ուղարկում Հայաստան:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հայտարարել է, որ Բաքվի տվյալներով, ուղևորատար ինքնաթիռներով  Ռուսաստանից մաքսանենգ ճանապարհով զենք է ուղարկվում Երևան:

Ավելի վաղ ստացված հաղորդումների համաձայն, Ռուսաստանը մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ զենք, այդ թվում ՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանի և S-300 հակաօդային պաշտպանության համակարգ  է տեղափոխել Հայաստան, ինչը զայրացրել է Բաքվի պաշտոնյաներին:

Ռուսաստանը Հայաստանին զենքի խոշորագույն մատակարարներից է, ինչպես նաև Երևանի գլխավոր դաշնակիցը տարածաշրջանում:

Հարկ է նշել, որ  Իսրայելն ու Թուրքիան  ռազմական ու սպառազինական աջակցություն են  ցուցաբերում Բաքվին: