ԱՄՆ քաղաքացիներ. «Մեր երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում»
https://parstoday.ir/hy/news/world-i126993-ԱՄՆ_քաղաքացիներ._Մեր_երկիրը_սխալ_ուղղությամբ_է_շարժվում
ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը համոզված է, որ այդ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ: Դա են վկայում օրերս ԱՄՆ-ում անցկացված սոցհարցման արդյունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 15:01 Asia/Tehran
  • ԱՄՆ քաղաքացիներ. «Մեր երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում»

ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը համոզված է, որ այդ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ: Դա են վկայում օրերս ԱՄՆ-ում անցկացված սոցհարցման արդյունքները:

Associated Press լրատվական գործակալության և  և NORC հանրային կապերի հետազոտության ​​կենտրոնի կողմից  անցկացված համատեղ  հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների 75 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ի հասարակության մեջ կա պառակտում և տարաձայնություն  հիմնական արժեքների վերաբերյալ:

Ամերիկացիների ընդամենը 15 տոկոսն է հավատում ԱՄՆ-ի ժողովրդավարությանը, իսկ երեք չորրորդը կարծում է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ:

2020 թվականի մայիսի 25-ից ի վեր ԱՄՆ տարբեր քաղաքներում հակառասիստական ցույցեր են ընթանում սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի  Ջորջ Ֆլոյդի սպանության և այդ երկրի ոստիկանության ռասիստական վարքագծի  ու  ամերիկյան հասարակության մեջ  հիմնավորված անհավասարության դեմ: 

ԱՄՆ-ի ոստիկանի հանցագործությունը զայրացրել է այդ երկրի ժողովրդին: ԱՄՆ-ի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը Թրամփի հրամանով ճնշում  են բողոքարարներին: