Թուրքիա. ԵՄ-ն սպառնալիքի փոխարեն պետք է լուծում առաջարկի
https://parstoday.ir/hy/news/world-i126994-Թուրքիա._ԵՄ_ն_սպառնալիքի_փոխարեն_պետք_է_լուծում_առաջարկի
Թուրքիան ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է ընդհանուր շահերից բխող լուծումներ առաջարկի, այլ ոչ թե սպառնա Անկարային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 15:02 Asia/Tehran
  • Թուրքիա. ԵՄ-ն սպառնալիքի փոխարեն պետք է լուծում առաջարկի

Թուրքիան ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է ընդհանուր շահերից բխող լուծումներ առաջարկի, այլ ոչ թե սպառնա Անկարային:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակը, պատասխանելով շաբաթ օրը Անկարայի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի հայտարարությանը ասել է.«Թուրքիան ցանկանում է նվազեցնել լարվածությունը և բանակցություններ վարել Եվրամիության հետ»:

Համի Աքսուն հավելեց, որ ԵՄ-ն պետք է հարգի Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի իրավունքները՝  ընդհանուր հետաքրքրությամբ և ապագա օրակարգով և ձգտի լուծել խնդիրները և չտրվել Հունաստանի իռացիոնալ պահանջներին՝ Կիպրոսի հունական մասի կառավարման մասին:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է իմանա, որ Անկարայի դեմ սպառնացող լեզուն արդյունավետ չէ:

Շաբաթ օրը ԵՄ Խորհրդի նախագահ Չարլզ Միշելը քննադատել է  Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Թուրքիայի քաղաքականությունը: