ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները
https://parstoday.ir/hy/news/world-i127048-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարն_ակնկալում_է_որ_կպահպանվեն_հումանիտար_զինադադարի_պարտավորությունները
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 18, 2020 16:14 Asia/Tehran
  •  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հումանիտար զինադադարի պարտավորությունները

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները:

 Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարության մեջ:

Խոսնակը նշել է, որ Գլխավոր քարտուղարը դատապարտում է հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումները և անընդունելի համարում դրանց հետևանքով խաղաղ բնակիչների և երեխաների սպանությունները:

Գուտերեշը խորապես ցավում է այն առնչությամբ, որ մշտապես անտեսվում են միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ զրույցներում Գուտերեշն ընդգծել է միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման անհրաժեշտությունը և ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությունը:

Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կպահպանվեն հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու մասին վերջին հայտարարությամբ ընդգծված պարտավորությունները և անհապաղ կսկսվեն առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio