Գութերեշ. ՀԳՀԾ-ն կարևոր նշանակություն ունի Պարսից ծոցի անվտանգության համար
Վիրտուալ խորհրդաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը, նշելով, որ այդ միջազգային պայմանագիրը կենսական նշանակություն ունի Պարսից ծոցի անվտանգության համար:
Անտոնիո Գուտերեշը Ռուսաստանի նախաձեռնությամբ երեկ անցկացված Պարսից ծոցում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վիրտուալ համաժողովի ժամանակ շեշտել է ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը` անդրադառնալով Իրանի միջուկային գործարքի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին:
2018-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից, չնայած միջազգային հանրության հակազդեցությանը և Իրանի կողմից համաձայնագրով ստանձնած պարտավորություններին լիակատար պահպանմանը և այդ ժամանակվանից նա վարում է Իսլամական Հանրապետության վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականություն: ԱՄՆ-ն հույս ունի, որ իր քաղաքականության արդյունքում, Իրանը ստիպված կլինի համաձայնվել ԱՄՆ-ի կողմից ներկայացված նոր համաձայնագրին, սակայն Վաշինգտոնի ջանքերն ապարդյուն անցան: