Բոլիվիայի նորընտիր նախագահը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ամրապնդումը
https://parstoday.ir/hy/news/world-i127176-Բոլիվիայի_նորընտիր_նախագահը_կարևորել_է_Իրանի_հետ_հարաբերությունների_ամրապնդումը
Բոլիվիայի նորընտիր նախագահը կոչ է արել վերսկսել հարաբերությունները Վենեսուելայի, Կուբայի և Իրանի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 21, 2020 16:18 Asia/Tehran
  • Բոլիվիայի նորընտիր նախագահը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ամրապնդումը

Բոլիվիայի նորընտիր նախագահը կոչ է արել վերսկսել հարաբերությունները Վենեսուելայի, Կուբայի և Իրանի հետ:

Բոլիվիայի նորընտիր նախագահ Լուիս Արեսը հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականությունը հիմնված կլինի Վենեսուելայի, Կուբայի և Իրանի հետ հարաբերությունների վերականգնման վրա հավելելով, որ իր կառավարությունը բացելու է իր դռները բոլոր երկրների առջև՝ փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության հիման վրա:

Արեսը Ամերիկյան պետությունների կազմակերպությանը (OAS) ոհորդորել է ուղղել Բոլիվիայի վերաբերյալ իր սխալները:

Բոլիվիայի պաշտոնյաները պաշտոնապես հայտարարել են, որ «Շարժում հանուն սոցիալիզմի» կուսակցության թեկնածու և էկոնոմիկայի նախկին նախարար Լուիս Արեսը հաղթել է  նախագահական ընտրություններում:

Արեսը շահել է ձայների 52% -ը: