ԱՄՆ-ն մեկ միլիարդ դոլար արժողությամբ արդիական զենք է վաճառել Թայվանին
https://parstoday.ir/hy/news/world-i127220-ԱՄՆ_ն_մեկ_միլիարդ_դոլար_արժողությամբ_արդիական_զենք_է_վաճառել_Թայվանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի կողմից մեկ մլրդ դոլար արժողությամբ զենքի վաճառքը Թայվանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2020 12:36 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն մեկ միլիարդ դոլար արժողությամբ  արդիական զենք է վաճառել Թայվանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի կողմից մեկ մլրդ դոլար արժողությամբ զենքի վաճառքը Թայվանին:

Չորեքշաբթի երեկոյան, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարեց, որ համաձայնել է վաճառել 135 հրթիռներ համապատասխան սարքավորումներով, ինչպես նաև վերպատրաստել թայվանական ուժեր:

Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն զենքի փաթեթն արժե ավելի քան 1 միլիարդ դոլար, իսկ հրթիռները պատրաստում է Boeing  ընկերությունը:

Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքի մի մասը և նախկինում խիստ արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենքի վաճառքին: