Իսրայելի պատճառով Թրամփը կանգնել է իրավապաշտպան կազմակերպությունների դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների ներկայացնել որպես «հրեատյաց» կառույցներ:
ԱՄՆ-ի Պոլիտիկո պարբերականի կայքը հայտարարել է.«Դոնալդ Թրամփը որոշել է մարդու իրավունքների մի քանի միջազգային կազմակերպությունների այդ թվում «Amnesty International»-ին, «Human Rights Watch»-ին և Oxfam-ին, Իսրայելի թշնամական ու ռասիստական քաղաքականությունները քննադատելու և «Բոյկոտ, ներդրումներ չանել ու պատժամիջոց Իսրայելի դեմ» համաշխարհային շարժմանն աջակցելու համար, ներկայացնել որպես «հրեատյաց» կազմակերպություններ»:
Ըստ այս հաղորդման, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հովանավորում է մարդու իրավունքների այս կազմակերպություններին «հրեատյաց» անվանելու քայլը:
«Պոլիտիկո»-ն նշել է, որ առաջիկա օրերին Թրամփը հանդես կգա հայտարարությամբ և այս կառույցներին կներկայացնի որպես «հրեատյաց» կազմակերպություններ, կրճատելով ԱՄՆ-ի կողմից դրանց ցուցաբերվող ֆինասնավորումը:
«Պոլիտիկոյի» հայտարարության համաձայն Թրամփը այս քայլով փորձում է ընտրություններում շահել Իսրայելի աջակիցների ձայները:
ԱՄՆ-ն Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ Իսրայելի օկուպացիայի ու հանցագործությունների հիմնական աջակիցն է: