Թրամփ. Իսրայելն ու Սուդանը կարգավորում են հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը հայտարարել է Սուդանի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին:
Միացյալ Նահանգները, Սիոնիստական ռեժիմը և Սուդանի անցումային կառավարությունը համատեղ հայտարարություն են տարածել այդ կապակցությամբ:
Ավելի վաղ, արաբական երկրների և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորումը հեշտացնելու Թրամփի ջանքերից հետո, ԱՄԷ-ն և Բահրեյնն Իսրայելի հետ համաձայնության եկան դիվանագիտական հարաբերությունների լիակատար կարգավորման շուրջ:
Այս համաձայնագրերը քննադատության են ենթարկվել իսլամական աշխարհում:
Սուդանի Ումմա կուսակցության առաջնորդ Սադեղ ալ-Մահդին ուրբաթ օրը Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հետևանքների կապակցությամբնախազգուշացրել է երկրի ռազմական ղեկավարներին և անցումային կառավարությանը:
Արաբական ռեժիմները փորձում են կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, մինչդեռ Սիոնիստական ռեժիմը պաղեստինցիներին ճնշելուց բացի տարիներ շարունակ գրավել է արաբական-իսլամական շատ տարածքներ: