Փարիզի հայ ցուցարարները Ֆրանսիայից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
Հոկտեմբեր 26, 2020 07:02 Asia/Tehran
Ֆրանսիահայերը մայրաքաղաք Փարիզում Սենա գետի երկայնքով խաղաղ բողոքի ցույց են անցկացրել: Փարիզի կենտրոնում կազմակերպված ակցիայի մասնակիցները պահանջել են դատապարտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան:
Ֆրանսահայերը նաև կոչ են արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի կողմից հրահրվող պատերազմը և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Փարիզում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների մոտ, ինչպես նաև խորհրդարանի շենքի դիմաց և այլ քաղաքներում:
Պիտակ