ԱՄՆ. Իրանի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն չկա
https://parstoday.ir/hy/news/world-i127394-ԱՄՆ._Իրանի_և_Ռուսաստանի_դեմ_նոր_պատժամիջոցներ_կիրառելու_հնարավորություն_չկա
ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականը խոստովանել է, որ Վաշինգտոն ավելի քիչ տարբերակներ ունի Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ու սահմանափակումներ կիրառելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2020 07:07 Asia/Tehran
  • ԱՄՆ. Իրանի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն չկա

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականը խոստովանել է, որ Վաշինգտոն ավելի քիչ տարբերակներ ունի Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ ու սահմանափակումներ կիրառելու համար:

Ռոբերտ Օ'Բրայանը կրկնել է այն պնդումը, թե  Իրանն ու Ռուսաստանը միջամտում են այդ երկրի նախագահական ընտրություններին, հավելելով. «Միացյալ Նահանգների  խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ չնայած Իրանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառմանը,  Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանելու շատ հնարավորություններ չունի»:

Օ'Բրայանն ավելի վաղ խոստովանել էր, որ Վաշինգտոնի համար դժվար է գտնել հակառուսական պատժամիջոցների նոր թիրախներ: