Թրամփի առաջարկած թեկնածուն նշանակվել է Գերագույն դատարանի դատավոր
ԱՄՆ Սենատը երեքշաբթի առավոտյան հաստատեց Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմի առաջադրված Էմի Բարթի թեկնածությունը:
ԱՄՆ Սենատի հանրապետական օրենսդիրները 52 կողմ, 48 դեմ ձայներով քվեարկեցին Էմի Քոնի Բարթի՝ Գերագույն դատարանի իններորդ դատավոր նշանակվելու օգտին:
Սեպտեմբերի 27-ին Դոնալդ Թրամփը Բարթին ներկայացրել էր Ռոտ Բիեդեր Գինսբերգին փոխարինելու համար:
Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը դիմել էր Սենատին՝ հորդորելով մինչև ընտրությունները Բարթին չհաստատել որպես Գերագույն դատարանի դատավոր:
Գերագույն դատարանը Միացյալ Նահանգներում վեճերի լուծման ամենաբարձր մարմինն է, որը կայացնում է կառավարության և Կոնգրեսի միջև վեճերի վերաբերյալ վերջնական որոշումները: