Ավելի քան 300 միջազգային դիտորդներ կմասնակցեն Վենեսուելայի առաջիկա ընտրություններին
Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ավելի քան 300 միջազգային դիտորդներ:
Թելե Սուր ցանցի հաղորդման համաձայն, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ավելի քան 300 միջազգային դիտորդներ հաստատել են իրենց ներկայությունը Վենեսուելայում դեկտեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Մադուրոն ասել է, որ փորձագետները Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում ընտրական տեխնիկայի զարգացման կարևորագույն ինստիտուտներից են. Բացի այդ, միջազգային դիտորդները Վենեսուելա կգան Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից և նույնիսկ ԱՄՆ-ից:
Վենեսուելան հայտնվել է Վաշինգտոնի քաղաքական և տնտեսական ճնշման ներքո՝ ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությանը դեմ լինելոի պատճառով:
ԱՄՆ-ը պահանջում է հեռացնել Մադուրոյին և նրան փոխարինել իր դրածո կառավարությամբ: