ԱՄՆ-ում պատրաստվում են ճնշել հետընտրական բողոքները
https://parstoday.ir/hy/news/world-i127625-ԱՄՆ_ում_պատրաստվում_են_ճնշել_հետընտրական_բողոքները
Կալիֆոռնիայի նահանգապետը հայտարարել է, որ պատրաստվում է նահանգում հաջորդ շաբաթ կայանալիք ընտրություններից հետո հավանական անկարգությունները ճնշելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2020 07:10 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում պատրաստվում են ճնշել հետընտրական բողոքները

Կալիֆոռնիայի նահանգապետը հայտարարել է, որ պատրաստվում է նահանգում հաջորդ շաբաթ կայանալիք ընտրություններից հետո հավանական անկարգությունները ճնշելուն:

«Քննարկվում են բոլոր հնարավոր սցենարները  և մենք լիովին պատրաստ կլինենք», - ասել է Գվեն Նուշամն անդրադառնալով Կալիֆոռնիայում ընտրությունների գիշերը հնարավոր անկարգություններին:

Կալիֆոռնիայի նահանգապետը չի մանրամասնել թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվել:  

Վերջերս կայացած մամուլի ասուլիսում, Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն ասել էր, որ որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են արձագանքել նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններից հետո հավանական անկարգություններին:

Քաղաքի ոստիկանապետի հայտարարության համաձայն,  առկա է մտահոգություն, որ ընտրությունների օրը Վաշինգտոնում  անկարգություններ կլինեն, ուստի նոյեմբերի 3-ից և հաջորդ օրերին քաղաքի ոստիկանության ողջ ուժերը բերվելու են պատրաստ վիճակի:

Ավելի վաղ, Նյու Յորքի ոստիկանությունը հայտարարել էր, որ նախապատրաստում է իրուժերը ՝ ընտրություններից հետո  հավանական անկարգությունները զսպելու նպատակով: