Կոնգրեսականները նամակ են հղել Պոմպեոյին՝ Իրան-Վենեսուելա հարաբերությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i127762-Կոնգրեսականները_նամակ_են_հղել_Պոմպեոյին_Իրան_Վենեսուելա_հարաբերությունների_կապակցությամբ
ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականներ նամակ են հղել պետքարտուղար Մայք Պոմպեոյին ՝ նախազգուշացնելով Իրանի ու Վենեսուելայի հարաբերությունների ընդլայնման մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 03, 2020 09:48 Asia/Tehran
  • Կոնգրեսականները նամակ  են հղել Պոմպեոյին՝ Իրան-Վենեսուելա հարաբերությունների կապակցությամբ

ԱՄՆ-ի մի խումբ կոնգրեսականներ նամակ են հղել պետքարտուղար Մայք Պոմպեոյին ՝ նախազգուշացնելով Իրանի ու Վենեսուելայի հարաբերությունների ընդլայնման մասին:

Նամակում ԱՄՆ օրենսդիրները կրկնել են Իրանի դեմ ուղղված չհիմնավորված մեղադրանքները, այդ թվում նշելով, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է ուղարկում Վենեսուելա:

Նամակի հեղինակները մտահոգություն են հայտնել, որ եթե Իրանի բալիստիկ հրթիռները տեղակայվեն Կարակասում, Պուերտո Ռիկոյում, ամբողջ Կարիբյան ավազանում, ԱՄՆ-ի  Ֆլորիդա, Ջորջիա և Ալաբամա նահանգները կհայտնվեն դրանց թիրախում:  

Բացի այդ, կոնգրեսականները նշել են, որ Իրանի բալիստիկ հրթիռների առկայությունը տարածաշրջանում, սպառնալու է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը:

Վերջերս Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Իրանից հրթիռներ գնելը հիանալի գաղափար է, բայց Կարակասը Թեհրանից հրթիռներ չի գնել: