Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել Էրդողանի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է մոտ ժամանակներս հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ:
Այս մասին նա հայտարարել է Անկախության պալատում դեսպանների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Sputnik-Բելառուսը:
«Իմ լավագույն բարեմաղթանքները ընկերոջս՝ Ռեջեփին, հուսով եմ, որ մոտ ժամանակներս կհանդիպենք»,- Թուրքիայի դեսպան Մուստաֆա Օզջանի հետ կարճ զրույցի ընթացքում ասել է Լուկաշենկոն:
Վերջին անգամ Թուրքիայի եւ Բելառուսի ղեկավարները հանդիպել են 2019-ի ապրիլին, երբ Լուկաշենկոն այցով ժամանել էր Անկարա:
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio