Ֆրանսիան շարունակում է միջամտել Լիբանանի ներքին գործերին
Նոյեմբեր 07, 2020 14:02 Asia/Tehran
Շարունակելով իր միջամտությունը Լիբանանի ներքին գործերին՝ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել հնարավորինս շուտ կազմավորել Լիբանանի կառավարությունը:
Russia Today- ի հաղորդման համաձայն, Էմանուել Մակրոնը զանգահարել է Լիբանանի նախագահ Միշել Աունին ու խնդրել հնարավորինս շուտ ձեւավորել կառավարության նոր կաբինետը:
Ընդգծելով Սաադ ալ-Հարիրիի գլխավորած կառավարության ձեւավորման անհրաժեշտությունը՝ Մակրոնն ասել է. «Նոր կառավարության արագ կազմավորումից հետո Լիբանանը բարեփոխումների կարիք ունի»:
Ֆրանսիայի նախագահը Լիբանանին միջազգային հանրության օգնությունը պայմանավորել է կառավարության ձևավորմամբ:
Պիտակ