Պուտինը.Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը վերացվել է
https://parstoday.ir/hy/news/world-i128092-Պուտինը.Սիրիայում_միջազգային_ահաբեկչության_օջախը_վերացվել_է
Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացի վերացվել է։ Ինչպես հաղորդում է EADaily-ն, այդ մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպման ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2020 04:40 Asia/Tehran
  • Պուտինը.Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը վերացվել է

Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացի վերացվել է։ Ինչպես հաղորդում է EADaily-ն, այդ մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորման, նրա ինքնիշխանության, անկախության, միասնության եւ տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ», - ասել է Պուտինը՝ նշելով Իրանի և Թուրքիայի գործընկերների մասնակցությամբ Աստանայի ձեւաչափով իրականացվող արդյունավետ աշխատանքը:

«Համատեղ ջանքերով մեզ հաջողվեց շատ բանի հասնել. միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստացի վերացված է, նկատելիորեն նվազեցված է նաեւ բռնության մակարդակը, խաղաղ կյանք է հաստատվում, ներառական քաղաքական գործընթաց է ընթանում Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո», - արձանագրել է ռուսական պետության ղեկավարը:

Ինչպես ընդգծել է նախագահը, այս փուլում կարեւոր նշանակություն ունի նաև Սիրիայի հետկոնֆլիկտային վերականգնման խնդիրը, եւ, առաջին հերթին, սիրիացի փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձը հայրենիք:

«Այսօրվա դրությամբ Սիրիայի սահմաններից դուրս են գտնվում, ցավոք, ավելի քան 6,5 մլն փախստականներ։ Նրանց ճնշող մեծամասնությունն աշխատունակ քաղաքացիներ են, որոնք կարող են և պետք է մասնակցեն իրենց երկրի վերականգնմանը։ Բացի այդ, նրանց վերադարձը համապատասխանում է նաև ընդունող պետությունների, առաջին հերթին՝ Սիրիայի հարևանների ներքին շահերին, քանի որ նրանց վրա ծանրաբեռնվածությունը բավական լուրջ է, նրանք ստիպված են զգալի ծախսեր կրել սիրիացիների ժամանակավոր տեղակայման և ապահովման համար:

Էլ չեմ ասում այն մասին, որ երիտասարդներից փախստականները հաճախ հայտնվում են արմատական տարրերի ազդեցության տակ, մտնում զինյալների շարքերը եւ կարող են սպառնալիք ներկայացնել գտնվելու երկրների համար», - հավելել է Պուտինը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio