ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործողություններում կներգրավվեն ռուսական մարտական ուղղաթիռներ
https://parstoday.ir/hy/news/world-i128192-ԼՂ_ում_ռուսական_խաղաղապահ_գործողություններում_կներգրավվեն_ռուսական_մարտական_ուղղաթիռներ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի -24 ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործունեության մեջ Լեռնային Ղարաբաղում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2020 07:41 Asia/Tehran
  • ԼՂ-ում ռուսական խաղաղապահ գործողություններում կներգրավվեն ռուսական մարտական ուղղաթիռներ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի -24 ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործունեության մեջ Լեռնային Ղարաբաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ութ Մի-8 և Մի -24 ուղղաթիռներ ժամանել են Երևանի օդանավակայան `Ան -124 Ռուսլան ռազմական տրանսպորտային ինքնաթիռով:

Ավելի վաղ ՌԴ Գլխավոր շտաբը հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում 414 ռուս խաղաղապահ և մի քանի տասնյակ մեքենաներ և այլ փոխադրամիջոցներ, ինչպես նաև 8 ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ:  Ընդհանուր առմամբ, առաքելությունը պետք է բաղկացած լինի 1960 զինծառայողից՝ 90 զրահափոխադրիչով, 380 ավտոմեքենայով և այլ տեխնիկայով:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio