Չավուշօղլու. ՌԴ-ից պատվիրակություն կուղեւորվի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղի հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i128206-Չավուշօղլու._ՌԴ_ից_պատվիրակություն_կուղեւորվի_Թուրքիա_քննարկելու_Ղարաբաղի_հարցը
Նոյեմբերի 13-ին ռուսական պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման հարցը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2020 08:54 Asia/Tehran
  • Չավուշօղլու. ՌԴ-ից պատվիրակություն կուղեւորվի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղի հարցը

Նոյեմբերի 13-ին ռուսական պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման հարցը։

Հինգշաբթի Բաքվում կայացած մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նշանակալի ենք համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Ուրբաթ Թուրքիա կժամանի Ռուսաստանից պատվիրակություն՝ քննարկելու համար Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, որի ելույթը հեռարձակել է NTV հեռուստաալիքը։

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio