Չավուշօղլու. ՌԴ-ից պատվիրակություն կուղեւորվի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղի հարցը
Նոյեմբերի 13-ին ռուսական պատվիրակությունը կայցելի Թուրքիա՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման հարցը։
Հինգշաբթի Բաքվում կայացած մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նշանակալի ենք համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Ուրբաթ Թուրքիա կժամանի Ռուսաստանից պատվիրակություն՝ քննարկելու համար Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, որի ելույթը հեռարձակել է NTV հեռուստաալիքը։
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio