Իլհամ Ալիև․ Բաքուն փոխհատուցում կպահանջի Երևանից Քարվաճառում այրված տների համար
Նոյեմբեր 17, 2020 08:13 Asia/Tehran
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստվում է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քարվաճառի շրջանն ազատելու ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար։
Այդ մասին նա նշել է Ջաբրայիլում, որն ադրբեջանական զորքերը գրավել են Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, կհաշվարկվի վնասը և մենք փոխհատուցում կպահանջենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, որ հայկական կողմը « պետք է պատասխան տա օրերս Քարվաճառում այրված տների, դպրոցների և հատված ծառերի համար»։
orakarg.com