Մինսկը դադարեցնում է մարդու իրավունքների հարցերով ԵՄ-ի հետ երկխոսությունը
Ինչպես հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, Մինսկը չի շարունակի մարդու իրավունքների շուրջ ԵՄ-ի հետ երկխոսությունը, քանի որ դրանում իմաստ չկա:
«Եվրամիության հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը շարունակելու մեջ մենք այլևս իմաստ չենք տեսնում», – նշել է նա «Բելառուս 1» -ի եթերում:
Նախարարը հավելել է, որ հանրապետության իշխանությունները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը սառեցրել են Բելառուսի հետ համագործակցության ծրագրերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինսկի Նովայա Բորովայա մարզում արդեն երրորդ օրն է հոսանքազրկումները շարունակվում են, և ջուր չկա: Իրավապաշտպանները այս իրավիճակի մասին զեկուցել են ՄԱԿ-ին, քանի որ վստահ են, որ տեղի ունեցածը կապված է տեղի բնակիչների քաղաքացիական դիրքորոշման հետ:
1in.am