Քննարկվում է Թուրքիայի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i128569-Քննարկվում_է_Թուրքիայի_դեմ_ԵՄ_նոր_պատժամիջոցների_կիրառման_հարցը
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ հաջորդ գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2020 14:52 Asia/Tehran
  • Քննարկվում է Թուրքիայի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառման հարցը

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ հաջորդ գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը:

Սպուտնիկի փոխանցմամբ ՝ հինգշաբթի օրը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները 2020 – ի դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում կարող են քննարկել Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կիռառելու հարցը՝ կապված Միջերկրական ծովի արևելքում Անկարայի գործողությունների հետ:

Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածությունը սրվել է տարածաշրջանում հորատման և էներգիայի հետ կապված որոնողական աշխատանքներ սկսելու Թուրքիայի ջանքերի շուրջ:

Հունաստանը, Ֆրանսիան և եվրոպական որոշ երկրներ պնդում են, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են և սադրիչ, և նախազգուշացրել են Անկարային դրա  հետևանքների մասին: