Ջոզեֆ Բորելն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա ուժերի ներկայությանը
https://parstoday.ir/hy/news/world-i128583-Ջոզեֆ_Բորելն_անդրադարձել_է_Լեռնային_Ղարաբաղում_օտարերկրյա_ուժերի_ներկայությանը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ օտարերկրյա զորամիավորումները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի տարածքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2020 06:34 Asia/Tehran
  • Ջոզեֆ Բորելն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա ուժերի ներկայությանը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ օտարերկրյա զորամիավորումները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի տարածքը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը հինգշաբթի հայտարարություն է տարածել, որում կոչ է անում դուրս բերել օտարերկրյա զորքերը Լեռնային Ղարաբաղից, իսկ Ադրբեջանին ու Հայաստանին հորդորել է պահպանել  զինադադարը:

«Մենք սատարում ենք Ադրբեջանի  և Հայաստանի միջև հակամարտության վերջնական և կայուն լուծմանը», - ասված է Բորելի հայտարարության մեջ:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ` հետէսկալացիոն փուլում գործողությունները համակարգելու ուղղությամբ: