Լավրով .Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքները կներկայացվեն Պուտինին
Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը Երևան ու Բաքու է այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ։
Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության` Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքների մասին կզեկուցվի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ադրբեջանում բանակցությունների ավարտից հետո լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք բանակցությունների արդյունքները շատ դրական ենք համարում, ինչը թույլ կտա նախագահին զեկուցել, որ միջգերատեսչական պատվիրակության այցի վերաբերյալ նրա հանձնարարականը կատարված է», - նշել է Լավրովը:
Նշենք, որ այսօր Հայաստան էր ժամանել Ռուսաստանի կառավարական պատվիրակությունը, որի կազմում են եղել ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք: Նույն կազմը Երևանից մեկնել էր Բաքու։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio