Տարաձայնություններ՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ .Reuters
https://parstoday.ir/hy/news/world-i128751-Տարաձայնություններ_Թուրքիայի_եւ_Ռուսաստանի_միջեւ_Ղարաբաղում_խաղաղապահների_տեղակայման_շուրջ_.reuters
Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ, գրում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2020 16:07 Asia/Tehran
  • Տարաձայնություններ՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ .Reuters

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման շուրջ, գրում է Reuters-ը` վկայակոչելով աղբյուրը:

Հակասությունները կապված են թուրքական կողմի` միասնական համակարգող կենտրոնից անկախ դիտորդական կետ բացելու ցանկության հետ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները հուշագիր էին ստորագրել համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մասին, որը վերահսկողություն կիրականացնի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Այն տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում: Միեւնույն ժամանակ, ռուս խաղաղապահները 23 դիտակետ են տեղակայել տարածաշրջանում:

Reuters-ի փոխանցմամբ` Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ համատեղ դիտորդական առաքելության պարամետրերի շուրջ բանակցությունները շարունակվում են: Սակայն Անկարան պնդում է մոնիտորինգի միասնական կենտրոնից անկախ սեփական դիտակետի ստեղծումը: «Ռուսաստանը համարում է, որ պարտադիր չէ, որպեսզի Թուրքիան դիտակետ տեղակայի տարածաշրջանում, որն անկախ կլինի միասնական կենտրոնից: Սակայն դա սկզբունքային նշանակություն ունի Թուրքիայի համար»,- գործակալությունը մեջբերում է զրուցակցին թուրքական կողմից:

Աղբյուրը մանրամասնել է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում, եւ Թուրքիան փոխզիջումային լուծման է ապավինում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թուրք խաղաղապահները կհետեւեն, թե ինչ է կատարվում բացառապես Ադրբեջանի տարածքում եւ չեն գնա Լեռնային Ղարաբաղ:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio