Էրդողանը նշել է Ղարաբաղում խաղաղության երաշխավորներին՝ Թուրքիա, Ռուսաստան եւ Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i128825-Էրդողանը_նշել_է_Ղարաբաղում_խաղաղության_երաշխավորներին_Թուրքիա_Ռուսաստան_եւ_Ադրբեջան
Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2020 10:13 Asia/Tehran
  •  Էրդողանը նշել է Ղարաբաղում խաղաղության երաշխավորներին՝ Թուրքիա, Ռուսաստան եւ Ադրբեջան

Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Մենք մեծ ներդրում ենք կատարել անարդարության վերացման գործում, որը շարունակվել է Ղարաբաղում 30 տարի: Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել հարգարժան նախագահ Պուտինի հետ, մենք քննարկել ենք քայլերը, որոնք կձեռնարկվեն Ղարաբաղում խնդրի լուծման համար: Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը կդառնան տարածաշրջանում խաղաղության երաշխավորները»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում: 

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio