Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ.Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում չշփոթել հումանիտար կենտրոնի աշխատանքի հետ այդ տարածաշրջանում:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` նա հիշեցրել է, որ տարածաշրջանում ռազմական խաղաղապահ զորախումբ է տեղակայված, ինչպես նաեւ հումանիտար արձագանքման կենտրոն է գործում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Պետք չէ դրանք ամբողջությամբ տարանջատել, սակայն պետք չէ նաեւ շփոթել ռազմական խաղաղապահների առաքելությունը, որոնք կանգնած են հակամարտող կողմերի շփման գծում, հումանիտար կենտրոնի հետ: (Լեռնային Ղարաբաղում) այնքան շատ խնդիրներ կան, որոնք սրվել են պատերազմի հետ կապված, եւ հումանիտար կենտրոնը հենց դրանով էլ զբաղվում է»,- պարզաբանել է Պեսկովը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio