Զախարովա. Պոմպեոյի այցը Գոլանի բարձունքներ միջազգային իրավունքի խախտում է
https://parstoday.ir/hy/news/world-i128937-Զախարովա._Պոմպեոյի_այցը_Գոլանի_բարձունքներ_միջազգային_իրավունքի_խախտում_է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ԱՄՆ պետքարտուղարի այցը Սիրիային պատկանող գրավված Գոլանի բարձունքներ, բնութագրել էորպես միջազգային իրավունքի նկատմամբ Վաշինգտոնի արհամարհանքի նշան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2020 14:18 Asia/Tehran
  • Զախարովա. Պոմպեոյի այցը Գոլանի բարձունքներ միջազգային իրավունքի խախտում է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ԱՄՆ պետքարտուղարի այցը Սիրիային պատկանող գրավված Գոլանի բարձունքներ, բնութագրել էորպես միջազգային իրավունքի նկատմամբ Վաշինգտոնի արհամարհանքի նշան:

Մարիա Զախարովան մամուլի ասուլիսում քննադատելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի վերջին այցը գրավված Գոլանի բարձունքներ, հայտարարել է, որ այս ուղևորությունը Միացյալ Նահանգների կողմից Արևմտյան Ասիայի հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջազգային իրավական սկզբունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեկ այլ նշան է:

Զախարովան հավելել է, որ Իսրայելի անօրինական ներկայությունը օրինականացնելու ԱՄՆ կառավարության ջանքերը հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության և Անվտանգության խորհրդի բանաձևերին:

Նոյեմբերի 19-ին, խախտելով միջազգային օրենքներն ու կոնվենցիաները, Պոմպեոն այցելեց Հորդանան գետի արեւմտյան ափի սիոնիստական ​​բնակավայրեր, իսկ այնտեղից ՝ Սիրիայի գրավյալ Գոլանի բարձունքներ:

Պաղեստինյան դիմադրության խմբերը դատապարտել են ԱՄՆ պետքարտուղարի այցը սիոնիստական ​​բնակավայրեր: