Ռուսաստան. Իրանցի միջուկային գիտնականը սպանվել է ԱՄՆ-ի կանաչ լույսով
Նոյեմբեր 28, 2020 10:05 Asia/Tehran
ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպանը հայտարարել է, որ իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունն իրականացվել է ԱՄՆ-ի կանաչ լույսով և քաղաքական սպանություն է:
Դմիտրի Պոլյանսկին ուրբաթ օրն արձագանքելով դոկտոր Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը, վկայակոչել է New York Times- ի հոդվածը, որում հղում անելով հետախուզության երեք պաշտոնյաների, նշվում է, որ սպանության հեղինակը Սիոնիստական ռեժիմն է:
Պոլյանսկին իր թվիթերյան օգտահաշվում գրել է. «New York Times- ի վերլուծության մեջ նշվում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ կանաչ լույս վառել արտերկրում քաղաքական սպանությունների համար»:
ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպանը հավելել է. «Դա այն չէ, ինչով կարող է հպարտանալ մի ժողովրդավարական երկիր»:
Պիտակ