Պոմպեոյի Թել Ավիվ այցի հավանական կապը՝ նահատակ Ֆախրիզադեի սպանության հետ
Սիոնիստական ռեժիմի ռազմական տեղեկատվական ծառայության նախկին պետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի այցը Թել Ավիվ, կապված է իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետ:
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն նահատակվեց ուրբաթ երեկոյեան՝ Թեհրանի շրջաններից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:
«Թայմզ Իսրայել» օրաթերթի հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի ռազմական տեղեկատվական ծառայության նախկին պետ Ամուս Յադլինը նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայկ Պոմպեոի երկու շաբաթ առաջ օկուպացված Պաղեստին կատարած այցը ուներ որոշակի նպատակներ: Նա հավելել է. «Վստահաբար Պոմպեոն այստեղ չեր եկել զվարճանալու համար»:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի 12-րդ հեռուստաալիքը, վկայակոչելով արևմտյան մի աղբյուրի, հաղորդել էր, որ նահատակ Ֆախրիզադեի սպանությունը վաղուց էր ներառված Սիոնիստական ռեժիմի օրակարգում:
Սիոնիստական ռեժիմի էներգետիկայի նախարար Յովալ Շտայնիցը նույնպես այսօր հայտարարել է.«Նահատակ Ֆախրիզադեի սպանությունը բխում է Իսրայելի շահերից»: