Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար բեռները հասել են Ադրբեջանի երկաթուղով
https://parstoday.ir/hy/news/world-i129049-Ղարաբաղում_ռուս_խաղաղապահների_համար_բեռները_հասել_են_Ադրբեջանի_երկաթուղով
Ռուսաստանը երկաթուղով բեռներ է ուղարկել Ղարաբաղում գտնվող իր խաղաղապահների համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2020 07:38 Asia/Tehran
  • Ղարաբաղում ռուս խաղաղապահների համար բեռները հասել են Ադրբեջանի երկաթուղով

Ռուսաստանը երկաթուղով բեռներ է ուղարկել Ղարաբաղում գտնվող իր խաղաղապահների համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

ՌԻԱ Նովոստիին Ադրբեջանի ՊՆ-ից տեղեկացրել են, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված արձանագրության համաձայն՝ համապատասխան գործունեություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ապահովման ուղղությամբ:

«Զինծառայողները, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկան, այդ թվում ՝ նյութատեխնիկական ապահովման այլ միջոցները, որոնք նոյեմբերի 28-ին երկաթուղով Ադրբեջան են ժամանել Ռուսաստանից, համապատասխան կարգով անցել են սահմանային և մաքսային հսկողությունը»,- հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն։

Նշվում է, որ խաղաղապահների համար նախատեսված բեռը Բարդա է տեղափոխվել կիրակի՝ Յալամա – Բաքու – Եվլախ – Բարդա երկաթուղային ճանապարհով:

«Վագոններից դատարկված բեռները ավտոմոբիլային տրանսպորտով Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ուղեկցությամբ նախապես պլանավորված կարգով տեղափոխվել են Բարդա – Աղդամ –Ստեփանակերտ երթուղով։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio