Մարոկացիները Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության օրը հրկիզել են Իսրայելի դրոշը
Դեկտեմբեր 01, 2020 13:48 Asia/Tehran
Հյուսիսային Աֆրիակյում գտնվող Մարոկկոյի քաղաքացիներն ու ակտիվիստները մայրաքաղաք Ռաբաթում խորհրդարանի շենքի դիմաց Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա առիթով կայացած հանրահավաքի ժամանակ, հրկիզել են Սիոնիստական ռեժիմի դրոշը:
Ցուցարարները նաև վանկարկել են կարգախոսներ, դատապարտելով արաբական որոշ երկրների և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորումը: Նրանք հայտարարել են, որ այդ ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը նշանակում է դավաճանել Պաղեստինի ժողովրդին և թիկունքից հարվածել նրան: