Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ղարաբաղի տարածքը
Դեկտեմբեր 02, 2020 06:51 Asia/Tehran
Ռուս խաղաղապահների հերթական խումբը Ռուսաստանի հետ Ադրբեջանի սահմանով ճանապարհվել է Լեռնային Ղարաբաղ:
Եվրոնյուզի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղ է հասել նաև սարքավորումներով, հատուկ նշանակության մեքենաներով բեռնված գնացք, որում եղել են նաև սպասարկման ու օժանդակման ուժեր: Վերջին օրերին, ռուս խաղաղապահներն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի ականազերծման և չպայթած ռումբերից ու ականներից մաքրելու աշխատանքներ:
Անցած շաբաթ, Լեռնային Ղարբաղի տարածքում ականի պայթյունի հետևանքով զոհվել էր մեկ ադրբեջանցի զինծառայող և վիրավորվել մեկ ռուս խաղաղապահ: