Ճապոնիան բողոքել է վիճարկելի կղզիներում ռուսական հրթիռների տեղակայման դեմ
(last modified Wed, 02 Dec 2020 14:59:53 GMT )
Դեկտեմբեր 02, 2020 18:29 Asia/Tehran
  • Ճապոնիան բողոքել է վիճարկելի կղզիներում ռուսական հրթիռների տեղակայման դեմ

Ճապոնիայի կառավարությունը բողոքել է Ճապոնիայի մերձակա տարածքում գտնվող վիճարկելի կղզիներում ռուսական S-300V4 հակահրթիռային պաշտպանության համակարգերի(ՀՀՊ) տեղակայման դեմ:

Ճապոնիայի կաբինետի քարտուղար Կացունոբո Կատոն չորեքշաբթի օրը պաշտոնապես հայտարարեց Տոկիոյի բողոքն ընդդեմ Մոսկվայի քայլի:

ՌԴ պաշտպանության նախարարությունը վերջերս հրապարակած հաղորդագրության մեջ հայտարարել էր, որ S-300V4 երկիր-օդ հրթիռային համակարգի ստորաբաժանումներ են  մտել  Կուրիլյան կղզիներ: 

Ճապոնիան շատ զգայուն է այդ ռազմավարական կղզիներում ռուսական ռազմական տեղաշարժերի նկատմամբ:

S-300V4- ը կարճ հեռահարության երկիր-օդ հակահրթիռային պաշտպանության համակարգ է, որը նախատեսված է կարճ հեռահարության բալիստիկ, թևավոր , ինչպես նաև ռազմական ինքնաթիռներին դիմակայելու համար:

Ճապոնիան այդ կղզիները անվանում է Հյուսիսային տարածքներ, իսկ Ռուսաստանը ՝ Կուրիլյան կղզիներ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո,այդ կղզիներն անցել են ԽՍՀՄ-ի  վարչական վերահսկման տակ: Երկու երկրներն էլ պնդում են, կղզիները պատկանում են իրենց: Ճապոնիան փորձում է վերականգնել իր վերահսկողությունն այդ կղզիներում: