Ամերիկացի պաշտոնյան Վաշինգտոնին հորդորում է վերադառնալ ՀԳՀԾ
Դեկտեմբեր 04, 2020 06:23 Asia/Tehran
Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ ՀԳՀԾ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր նախագահ Գրեգորի Միքսը հայտարարություն է տարածել՝ Վաշինգտոնին կոչ անելով վերադառնալ Իրանի միջուկային գործարքին և ԱՀԿ:
«Ջո Բայդենի նոր վարչակազմում մենք կփորձենք ԱՄՆ-ն վերադարձնել ՀԳՀԾ և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն», - ասել է նա:
«Որպես առաջին քայլ, պետք է վերափոխել Պետդեպարտամենտը», - ասել է նա, հավելելով. «Դիվանագիտությունը պետք է լինի արտաքին քաղաքականության առաջնագծում: Մենք չպետք է սկզբում դիմենք ռազմական գործողությունների, ապա փորձենք հակամարտությունը լուծել դիվանագիտության միջոցով»:
Պիտակ