Ամերիկացի պաշտոնյան Վաշինգտոնին հորդորում է վերադառնալ ՀԳՀԾ
https://parstoday.ir/hy/news/world-i129231-Ամերիկացի_պաշտոնյան_Վաշինգտոնին_հորդորում_է_վերադառնալ_ՀԳՀԾ
Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ ՀԳՀԾ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2020 06:23 Asia/Tehran
  • Ամերիկացի պաշտոնյան Վաշինգտոնին հորդորում է վերադառնալ ՀԳՀԾ

Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ ՀԳՀԾ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր նախագահ Գրեգորի Միքսը հայտարարություն է տարածել՝ Վաշինգտոնին  կոչ անելով վերադառնալ Իրանի միջուկային գործարքին և ԱՀԿ:

«Ջո Բայդենի նոր վարչակազմում մենք կփորձենք ԱՄՆ-ն վերադարձնել ՀԳՀԾ և Առողջապահության համաշխարհային կազմակերպություն», - ասել է նա:

«Որպես առաջին քայլ, պետք է վերափոխել Պետդեպարտամենտը», - ասել է նա, հավելելով. «Դիվանագիտությունը պետք է լինի արտաքին քաղաքականության առաջնագծում: Մենք չպետք է սկզբում դիմենք  ռազմական գործողությունների, ապա փորձենք հակամարտությունը լուծել դիվանագիտության միջոցով»: