Չինաստանը փոխարինում է Միացյալ Նահանգներին ՝ որպես ԵՄ առաջին առևտրային գործընկեր
https://parstoday.ir/hy/news/world-i129286-Չինաստանը_փոխարինում_է_Միացյալ_Նահանգներին_որպես_ԵՄ_առաջին_առևտրային_գործընկեր
Չինաստանի հետ ԵՄ առևտրի ծավալն առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2020 07:09 Asia/Tehran
  • Չինաստանը փոխարինում է Միացյալ Նահանգներին ՝ որպես ԵՄ առաջին առևտրային գործընկեր

Չինաստանի հետ ԵՄ առևտրի ծավալն առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ի հետ առևտրի ծավալը:

ԵՄ վիճակագրական տվյալների համաձայն, ԵՄ-Չինաստան առևտրի ծավալը այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմել է 425 միլիարդ եվրո (մոտավորապես  516 միլիարդ դոլար), մինչդեռ ԱՄՆ-ԵՄ առևտրի ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 412 միլիարդ եվրո ( 500 միլիարդ դոլար):

Ըստ այդ տվյալների,  2020-ի առաջին ինն ամիսներին Չինաստանը եղել  է ԵՄ-ի հիմնական առևտրային գործընկերը:

Չինաստանը և Եվրամիությունը մեծացնում են իրենց առևտրի ծավալը, մինչդեռ ԱՄՆ կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում խիստ պատժամիջոցներ է սահմանել  Պեկինի դեմ:

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ԵՄ-ի հետ ԱՄՆ կառավարության հարաբերությունները նույնպես լարված էին: