Բայդենը ընդունում է, որ ԱՄՆ-ի աշխատաշուկան կրիտիկական վիճակում է
ԱՄՆ-ի նորընտիր նախագահը կրիտիկական է անվանել այդ երկրի աշխատաշուկայի իրավիճակը:
Ուրբաթ օրը տարածած հաղորդագրությամբ, պատասխանելով աշխատաշուկայի վերաբերյալ զեկույցին Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը կանգ է առել:
Բայդենը հավելել է, որ ԱՄՆ աշխատաշուկայի զեկույցը հաստատում է, որ այդ երկիրը պատմության մեջ ամենավատ տնտեսական և զբաղվածության ճգնաժամերից մեկի մեջ է հայտնվել և հավանական է, որ ամերիկացիներին տրամադրվող կորոնավիրուսային աջակցության փաթեթները կրրճատվեն:
Համաձայն ԱՄՆ աշխատաշուկայի վերջին զեկույցի, հակառակ նոյեմբերին կանխատեսված 440 հազար աշխատատեղերի բացվելուն, դրանց թիվը կազմել է ընդհամենը 245 հազար, ինչը կտրուկ նվազել է հոկտեմբեր ամսվա 610 հազար աշխատատեղերի վիճակագրության համեմատ: